Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թող չփորձեն ստեղծել խորհրդավորության շղարշ

Թող չփորձեն ստեղծել խորհրդավորության շղարշ
12.03.2014 | 15:56

Ակնհայտ է, որ ֆինանսական ահռելի ռեսուրսների տիրապետող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դարձել է այն առանցքը, որի միջոցով իշխանափոխության հասնելու և, ըստ այդմ՝ երկրում փոփոխությունների հասնելու իրենց հեռանկարն են փայփայում նախկինում իրենց ընդդիմադիր, իսկ այսօր՝ ոչ իշխանական հայտարարած և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը:

Եվ քանի որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ժառանգությունը» շարունակում են տարբեր պատկերացումներ ունենալ իշխանափոխություն ասվածի մասին, դժվար է ասել, թե ինչ պտուղներ կտան այդ հանդիպումները: Գագիկ Ծառուկյանն արդեն իր «պատմական» հանդիպումներն է ունեցել ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Մնում է «Ժառանգությունը»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, մեր հարցին, թե սպասվո՞ւմ է նման հանդիպում, ե՞րբ և ի՞նչ ձևաչափով, արձագանքեց, որ առայժմ ինքը չի կարող որևէ տեղեկություն տալ հանդիպման հրավերի կամ դրան մասնակցելու վերաբերյալ: Նա նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, երբ քաղաքական ուժերը հանդիպում են միմյանց հետ և քննարկում երկրում ստեղծված իրավիճակը:

«ՀԱԿ-ը հայտարարել էր իշխանափոխության մասին, իսկ ԲՀԿ-ն հերքեց այն: Բնականաբար, այդ պարագայում հանդիպման հետ կապված առաջանում են ռիսկեր: «Ժառանգությունը» կողմ է ամբողջական իշխանափոխության, և մեր դիրքորոշումը համընկնում է ՀԱԿ-ի դիրքորոշմանը, որ պետք է պահանջել ՀՀ նախագահի և ԱԺ արտահերթ ընտրություններ: Հետևաբար՝ եթե ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ունեն տարաձայնություններ այդ հարցում, ապա տարաձայնություններ կլինեն նաև «Ժառանգության» հետ»,- irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ստեփան Սաֆարյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ հասարակության սպասումները պետք է համահունչ լինեն քաղաքական ուժերի սպասումներին:

«Հասարակությունը պետք է իմանա, թե ինչ խնդիրների շուրջ են համագործակցում քաղաքական ուժերը, որպեսզի չունենա այլ սպասելիքներ: Չպետք է ակնարկներով, երրորդ, չորրորդ անձանց շուրթերով փորձել խորհրդավորության շղարշ ստեղծել: Այդ առումով ես բարձր եմ գնահատում ԲՀԿ-ի հստակությունը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ